Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը այցելում է Եգիպտոս եւ Թունիս


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր մեկնում է Եգիպտոս, որտեղ հանդիպելու է առաջնորդների հետ, ովքեր երկիրը ղեկավարում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո:

Ակնկալվում է, որ Քլինթոնը նրանց կրկին հիշեցնելու է ժողովրդավարական բարեփոխումները իրականացնելու անհրաժեշտության մասին:

Նա նաեւ հանդիպելու է Մուբարաքի հրաժարականին հանգեցրած զանգվածային ցույցերի ակտիվիստների հետ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնելու է Թունիս, որտեղ դեկտեմբերին սկսված հեղափոխությունների ալիքը այժմ տարածվել է ողջ Մերձավոր Արեւելքով:

Հիլարի Քլինթոնը տարածաշրջան է ժամանել Փարիզից, ուր Մեծ Ութնյակի երկրների ղեկավարները հավաքվել էին` քննարկելու Լիբիայում ստեղծված իրավիճակը, որտեղ շարունակվում են Մուամար Քադաֆիի կողմնակից եւ ընդդիմադիր ուժերի բախումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG