Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում վերադարձնել ադրբեջանցի ռազմագերիներին


Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` Կոմիտեի աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը պայմանավորված է մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG