Մատչելիության հղումներ

logo-print

Յուրմալայում կայացող փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը մարտի 1-ին ավարտել է 2011-ի հայտերի ընդունումը: Նախագծի մոսկովյան կենտրոնական գրասենյակում ժյուրին ընտրել է լավագույններին եւ հնարավորություն տվել մասնակցել նախընտրական երկրորդ փուլին:

Երեւանում երկրորդ փուլի ընտրական համերգը կկայանա մարտի 18-ին, որին կմասնակցեն 8-13 տարեկան 24 պատանիներ`«Մանկական նոր ալիք»-ի համար, եւ 16-30 տարեկան 25 երիտասարդներ` հիմնական մրցույթի համար: Այս փուլի հաղթողները ապրիլին կմասնակցեն Մոսկվայում կայանալիք համերգ-լսմանը:

Յուրմալայում «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2011-ի հուլիսի 26-31-ը, իսկ մանկական մրցույթը` օգոստոսի 21-23-ը Արտեկում:

2010-ին երկու մրցույթներում էլ հաղթող ճանաչվեցիn Հայաստանի ներկայացուցիչները` Սոնա Շահգալդյանը եւ «Ռազմիկը եւ ընկերները» խումբը:
XS
SM
MD
LG