Մատչելիության հղումներ

Գեղասահքի մրցումները Ճապոնիայում տեղի չեն ունենա


Գեղասահքի միջազգային ֆեդերացիան այսօր որոշել է չեղյալ հայտարարել Ճապոնիայում այս տարի նախատեսված միջազգային մրցումները։

Լոզանում տեղակայված ֆեդերացիան հայտնել է, որ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ու ցունամին անհնարին են դարձնում ոչ միայն Տոկիոյում մարտի 21-27-ին նախատեսված աշխարհի առաջնության, այլեւ Յոկոհամայում ապրիլի 14-17-ին նախատեսված աշխարհի գավաթի անցկացումը։

Ֆեդերացիայի նախագահ Օտավիո Չինկուատան եւ գլխավոր տնօրեն Ֆրեդի Շմիդթը ասել են, որ այդ որոշումը կայացրել են տարբեր երկրների գեղասահքի ֆեդերացիաների հետ քննարկումների արդյունքում։

DPA գործակալության փոխանցմամբ, այդ մրցումները հետաձգելու կամ այս տարի ընդհանրապես չեղյալ հայտարարելու մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG