Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարական է տվել` Պենտագոնին քննադատելուց հետո


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել WikiLeaks կայքին գաղտնի տվյալներ փոխանցելու համար կալանավորված շարքային Բրեդլի Մենինգի նկատմամբ կալանավայրում ցուցաբերված վերաբերմունքը քննադատելուց հետո:

Ավելի վաղ Մենինգի փաստաբանը հայտարարել էր, որ զինծառայողը մեկուսարանում ճնշումների է ենթարկվում, պահվում է ձեռնաշղթաներով:

Քրոուլին հայտարարել է, որ զինվորի նկատմամբ Պենտագոնի վերաբերմունքը «ծիծաղելի է, ոչ արդյունավետ եւ հիմար»: Քրոուլին, սակայն, հավելել է, որ կալանավայրը Մենինգի համար «ճիշտ տեղն է»:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ ցավով է ընդունել Քրոուլիի հրաժարականը, ով 30 տարի հավատարմությամբ ծառայել է իր երկրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG