Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկինում հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին կիրակի օրը ժամը 16:40-ի սահմաններում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի շրջակայքից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին: Մի քանի ժամ անց նրան ձերբակալել են։

Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ՀԱԿ–ի ներկայացուցիչը կասկածվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Նախնական տեղեկություններով, նրան բերման են ենթարկել այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG