Մատչելիության հղումներ

Հայ փրկարարները պատրաստ են մեկնելու Ճապոնիա


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից անմիջապես հետո, Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատը:

Հայ փրկարարների 22 հոգանոց ջոկատը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնի աղետի գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG