Մատչելիության հղումներ

Բահրեյնում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ


Այսօր Բահրեյնի մայրաքաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ՝ կանխելու համար հանրահավաքների վերսկսումը։

Հավաքներին, ցույցերին խոչընդոտելու համար վերջին շաբաթվա ընթացքում անվտանգության ուժերը ծանր տեխնիկա են օգտագործել: Լրատվամիջոցները հաղորդում են բախումների ու մի քանի զոհերի մասին։

Մարտի 11-ին Բահրեյն էր այցելել ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյսթը։ Նա լրագրողներին ասել էր, թե բարեփոխումների համար փոքր քայլերը բավարար չեն։

Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG