Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը լավատես է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ


Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող երկրների նախարարների նույն օրը կայացած նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ լավատեսություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ապագայի վերաբերյալ` կարեւորելով Աֆղանստանում անվտանգության հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացում սահուն և զգուշավոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտութունը` միաժամանակ գոհունակություն հայտնելով աֆղանական ազգային անվտանգության ուժերի քանակական եւ որակական ընդլայնման վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG