Մատչելիության հղումներ

logo-print
Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով վթարվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որը գտնվում է երկրի հյուսիս–արեւելքում։

Ատոմակայանում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, մի քանի աշխատակիցներ վիրավորվել են։

Վնասվել է ատոմակայանի շենքը, բայց պարզ չէ, թե արդյոք ռեակտորը գտնվում է փլուզված մասնաշենքում։

Մտավախություն կա, որ պայթյունը տեղի է ունեցել ռեակտորի սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով եւ ռեակտորը կարող է հալվել։

Ատոմակայանի շրջակայքում ռադիացիոն ֆոնը գերազանցում է նորման։

Ատոմակայանից շրջակայքից՝ 10 կիլոմետր շառավղով ապրող բնակիչները՝ ավելի քան 45 հազար մարդ տարհանվում է։

«Մենք խնդրում ենք յուրաքանչյուրին անվտանգություն միջոցներ ձեռնարկել», – ասել է կառավարության մամուլի խոսնակ Յուկիո Էդանոն։

Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը ավելանում է, արդեն հաղորդվում է հազարից ավելի զոհերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG