Մատչելիության հղումներ

Հայրը սպանել է որդուն


Ոստիկանության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, մարտի 11–ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված ահազանգով Բագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարան մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 50-ամյա Սեդրակ Գյումրյանը 16:00–ի սահմաններում խոհանոցային դանակով սպանել է որդուն՝ 23-ամյա Սարգիս Գյումրյանին:

Նույն օրը, ժամը 17.00-ին, Սեդրակ Գյումրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ խոստովանել կատարածը:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG