Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ անդամ երկրների դեսպաններին


Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, ուրվագծել են ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել Հայաստան – ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացներին:

ԵՄ դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG