Մատչելիության հղումներ

Ֆինն լրագրողներին չեն տրամադրվել մուտքի արտոնագրեր


Հայաստանի արտգործնախարարությունից, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, հաստատեցին, որ ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնող» օդանավակայում ֆիննական հեռուստառադիոընկերություններից մեկի նկարահանող խմբի անդամներին չեն տրամադրվել մուտքի արտոնագրեր:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը Ֆինլանդիայից փոխանցել էր, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խմբի անդամներին Հայաստանում մուտքի արտոնագրեր չտրամադրելու հետեւանքով լրագրողները ժամեր շարունակ մնացել են օդանավակայանում:

Պրոդյուսերի խոսքով, խմբի` Հայաստան այցի նպատակը Ֆինլանդիայի ազգային հեռուստաալիքի առավոտյան թողարկման համար ռեպորտաժ նկարահանելն էր:

«Օդանավակայանի պաշտոնյաներից մեկը նրանց շշուկով ասել է, որ այդ լրագրողների մուտքը երկիր արգելված է, եւ որ իրենք զբաղված են իրադրությունը պարզելով: Այնուհետու նկարահանող խմբի անդամներին տեղափոխել են տրանզիտային գոտի», - հավելեց Բրոկասը:

Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Երկրի ներսում երկիր ժամանման պարագայում Արտգործնախարարությունը մուտքի արտոնագրեր չի տրամադրում»:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից խոստացան պարզաբանումներ տալ ավելի ուշ:

Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG