Մատչելիության հղումներ

Երիտասարդ արվեստագետները ցույց կտան «դուռ` երկու աշխարհների միջեւ»


Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները սեփական նախաձեռնությամբ պատրաստվում են մարտի 14-ին ներկայանալ «Դուռ` երկու աշխարհների միջեւ» ցուցահանդեսով. ցուցադրվելու են ակադեմիայի ուսանողների աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Ցուցահանդեսում կընդգրկվեն մոտ 20 ուսանողների աշխատանքներ, որոնք արված են տարբեր նյութերով` գրաֆիկայից մինչեւ նկարազարդումներ պոլիէթիլենի վրա` ներկայացնելով երիտասարդ արվեստագետներից յուրաքանչյուրի վերաբերմունքը տեխնիկայի դարաշրջանի նկատմամբ:

Ուսանողները ոգեշնչվել են իրենց երիտասարդ դասախոսի` արվեստաբան Գոհար Վարդանյանի դասախոսություններից, որ վերաբերել են 20-րդ դարի արվեստին: Երիտասարդ դասախոսն օգնել է ուսանողներին մշակել ցուցահանդեսի հիմնական ասելիքը:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG