Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանում նշում են արգենտինացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, «նոր տանգոյի» հիմնադիր Աստոր Պիացոլլայի 90-ամյա հոբելյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած համերգին հնչեցին ոչ միայն Պիացոլլայի, այն նաեւ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի եւ այլոց ստեղծագործությունները:

Համերգը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկակավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան են ժամանել հայտնի իտալացի երաժիշտներ` դիրիժոր Ռոբերտո Մորինելին, ով այս երեկո ղեկավարեց երիտասարդական նվագախումբը, կոմպոզիտոր Անտոնելլա Բարբարոսան եւ հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG