Մատչելիության հղումներ

Ֆրանսիան առաջինն է ճանաչում Լիբիայի ազգային խորհուրդը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Ֆրանսիան ճանաչում է Լիբիայի ապստամբների շահերը ներկայացնող Լիբիական ազգային խորհուրդը՝ որպես «այդ երկրի ժողովրդի կամքն արտահայտող իրավազոր մարմին»:

Սարկոզիի գրասենյակը նաեւ փոխանցել է, որ Ֆրանսիան ապստամբների հենակետ հանդիսացող Բենգազի քաղաք կուղարկի իր դեսպանին եւ պատրաստակամություն է հայտնել Փարիզում ընդունել ապստամբների ներկայացուցչին:

Այսօր Եվրամիության երկրների արտգործնախարարները Լիբիայի խնդրով հանդիպում են անցկացրել Բրյուսելում: Այսօր մեկ այլ հանդիպում էլ անցկացնում են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները: Հանդիպման օրակարգում` Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու եւ ոչ-թռիչքային գոտի սահմանելու հարցերն են:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօր Լիբիայի իրավիճակը բնութագրել է որպես «քաղաքացիական պատերազմ»:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ արգելում է զենքի վաճառքը Լիբիային` միաժամանակ զգուշացնելով, որ այդ երկրի ներքին գործերին արտաքին զինված միջամտությունը «անընդունելի» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG