Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի երկկողմ ձեւաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG