Մատչելիության հղումներ

Մոսկվան` ամենամեծ թվով միլիարդատերերի քաղաք


Հեղինակավոր Forbes ամսագրի տվյալներով, 2010 թվականին միլիարդատերերի թվով ամենահարուստ քաղաքը Մոսկվան է, որտեղ բնակվում էր 79 միլիարդատեր:

Այս ցուցանիշով Մոսկվան առաջ է անցել Նյու Յորքից, որտեղ միլիարդատերերի թիվը 58 է:

Ռուսաստանում, ըստ Forbes-ի, միլիրադատերերի թիվն հասել է 101-ի: Ամենահարուստ ռուսաստանցու` Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տեր Վլադիմիր Լեսինի կարողությունը գնահատվում է 24 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ մեքսիկացի Կառլոս Սլիմը` 74 միլիարդ դոլար կարողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG