Մատչելիության հղումներ

Արիզոնայի արյունալի ահաբեկչության գործով կասկածյալը իր մեղքը չի ընդունում


Արիզոնայի Թուսան քաղաքում այս տարվա հունվարի 8-ին զինված հարձակում իրականացրած 22-ամյա Ջերեդ Լի Լաֆները դատարանում հայտարարել է իր անմեղության մասին: Պաշտպանները պնդում են, որ նա տառապում է հոգեկան խանգարումից:

Թուսան քաղաքում հրապարակային միջոցառման ժամանակ արձակված կրակոցներից սպանվել էր 6 մարդ, վիրավորվել 14-ը, այդ թվում` ծանր վիրավորվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Լաֆներին մահապատիժ է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG