Մատչելիության հղումներ

Էլ-Բարադեյը կարող է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահական ընտրություններում


Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսում սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին` միայն խորը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման դեպքում:

Էլ-Բարադեյը նշել է, որ մարտի 19-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները բավարար չեն, եւ մինչեւ նախագահական ընտրությունները անհրաժեշտ է մշակել եւ ընդունել Եգիպտոսի նոր սահմանադրությունը:

Ավելի վաղ նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրություն էր հայտնել նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամար Մուսան, սակայն, ինչպես նշում են փորձագետները, երկու գործիչներն էլ բնակչության բավարար աջակցությունը չեն վայելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG