Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ նիստը` մարտի 11-ին Բրյուսելում


Ուրբաթ օրը Բրյուսելում տեղի կունենա Հայաստան - Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը, ինչպես տեղեկացնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ղեկավարում է փոխարտգործնախարար, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:

Հայաստան - Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին, Երեւանում:

Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին եւ նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու Եվրամիության միջեւ տարբեր ոլորտներում` մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի եւ այլ բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG