Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը սկսել է մի նախագիծ, որի շրջանակներում շրջում է տարբեր բուհերում: Քանի որ ուսանողներն ու երիտասարդները չեն հաճախում համերգասրահներ` լսելու դասական երաժտություն, ֆիլարմոնիկ նվագախումբն ինքը կայցելի նրանց:

Նվագախումբն արդեն հանդես է եկել երկու բուհերում, ծրագրի գաղափարը նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին է: Վերջինս չի հերքում, որ իրենց համերգներին դահլիճում երիտասարդներ լինում են, բայց, որպես կանոն, նույն դեմքերն են` հիմնականում կոնսերվատորիայի ուսանողները:

Համերգի ծրագիրն ընտրելիս նվագախումբը հաշվի է առնում նաեւ բուհի ուղղվածությունը, օրինակ` սլավոնական համալսարան գնացել են ռուս հեղինակների ստեղծագործություններով. առհասարակ ընտրում են մատչելի գործեր:

XS
SM
MD
LG