Մատչելիության հղումներ

Պակիստանում ինքնասպան ահաբեկիչը տասնյակ մարդկանց է սպանել


Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել անցնող թաղման թափորի մոտ` դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ:

Ոստիկանության տվյալներով Փեշավար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած այս միջադեպի արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել, 45 մարդ վիրավորվել է:

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել թալիբան գրոհայինների դեմ պայքարող զինծառայողի կնոջ թաղման ժամանակ: Թաղման արարողությանը շուրջ 300 մարդ էր մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG