Մատչելիության հղումներ

Ամերիկացի միլիարդատերը խոշոր ներդրում կանի Վրաստանում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեկշաբաթյա այցելություն է կատարում Միացյալ Նահանգներ։ Հինգշաբթի օրը մեկնարկող այցելության հիմնական նպատակը Վրաստանում ներդումներ խրախուսելն է։

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտնել է, որ Միխեիլ Սահակաշվիլին Նյու Յորքում հանդիպելու է անշարժ գույքի մագնատ, միլիարդատեր Դոնալդ Թրամփին։ Նրա հետ պայմանագիր է ստորագրվելու Վրաստանում խոշոր ներդրում կատարելու վերաբերյալ։

Անցյալ տարի հաղորդվել էր, որ Թրամփի ներկայացուցիչը այցելել էր Վրաստան եւ ծովափնյա Բաթումի քաղաքում տարածքներ էր ուսումնասիրել Թրամփի ցանցի բարձրակարգ հյուրանոց կառուցելու համար։

ԱՄՆ այցելության ընթացքում Վրաստանի նախագահը Նյու Յորքից մեկնելու է Մայամի՝ որտեղ ներկայացնելու է Վրաստանի զբոսաշրջության հնարավորությունենրը, այնուհետեւ Վաշինգտոնում մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստին։

Սահակաշվիլին հանդիպելու է նաեւ ԱՄՆ-ի սենատի անդամների հետ՝ քննարկելու տնտեսական հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG