Մատչելիության հղումներ

Եմենում կրակել են ցուցարարների վրա


Եմենում ոստիկանությունը այսօր մարտական փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Տուժածների մասին այս պահին հաղորդագրություններ չկան։

Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են երկրի հարավային եւ արեւելյան Շաբվա եւ Դամար նահանգներում տեղի ունեցած ցույցերին՝ պահանջելով երկրի նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը, որն ավելի քան 30 տարի կառավարում է երկիրը։

Եմենի մայրաքաղաք Սանայի փողոցներում զինվորական պարեկների խմբեր են հայտնվել։ Փետրվարից ի վեր, երբ սկսվեցին բողոքի ակցիաները, սա առաջին անգամն է, որ զինվորական պարեկները վերահսկում են մայրաքաղաքի փողոցները։

Երկուշաբթի օրը նախագահ Սալեհը ընդդիմությանը քաղաքական երկխոսության կոչ էր արել։

Ավելի վաղ նա մերժել էր անհապաղ հրաժարական տալու ընդդիմադիրների պահանջը, բայց խոստացել էր չառաջադրվել 2013 թվականի ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG