Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական դատարանը ժամանակավորապես առկախեց Կարսի հուշարձանը քանդելու որոշումը


Թուրքական դատարանը առկախել է Կարսում կառուցված հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու որոշումը։

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Էրզրումի դատարանը որոշում է ընդունել ժամանակավորապես կասեցնել արձանը ապամոնտաժելու՝ Կարսի քաղաքապետարանի անցած ամիս կայացրած որոշումը։

Անցած հունվարին Կարս էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Նա ասել էր ,թե դա անճոռնի արձան է, ու քաղաքապետին կարգադրել էր ապամոնտաժել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG