Մատչելիության հղումներ

Եվրամիության հովանու ներքո Սերբիան եւ Կոսովոն բանակցություններ են սկսում


Պրիշտինայի կողմից 2008 թվականին միակողմանի անկախություն հռչակելուց ի վեր Սերբիան եւ Կոսովոն այսօր առաջին անգամ կնստեն չմիջնորդավորված բանակցությունների սեղանի շուրջ:

Բանակցությունները տեղի կունենան Բրյուսելում` Եվրամիության միջնորդությամբ: Քննարկվելիք խնդիրների շրջանակը հիմնականում պրակտիկ հարցերի շուրջ է:

Այդուհանդերձ, Պրիշտինան հույս ունի, որ բանակցությունների արդյունքում Բելգրադը կճանաչի Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի անկախությունը ճանաչել են 75 երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ երկրների մեծ մասը: Ռուսաստանը եւ Չինաստանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG