Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է Լիբիայի իշխանություններին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Հյուսիս-ատլանտյան դաշինքի իր գործընըկերները շարունակում են քննարկել Լիբիայում ռազմական գործողության իրականացումը` ի պատասխան այդ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության:

Օբաման հայտարարել է, որ Լիբիայի նախագահն ու իր մերձավորները պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիական անձանց դեմ բռնություն գործադրելու համար:

Լիբիայում շարունակվում են Քադաֆիին հավատարիմ ուժերի եւ ապստամբների միջեւ բախումները:

Երկուշաբթի օրը Քադաֆիի զորքերը օդուժի մասնակցությամբ ռմբակոծել են ապստամբների կողմից գրավված Ռաս Լանուֆ նավահանգիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG