Մատչելիության հղումներ

Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում այսօր նշվում է Կանանց միջազգային օրը:

Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց Կանանց միջազգային օր 1977-ին:

Արդեն 1 դար շարունակ նշվող այս տոնը սկսվել է աշխատանքի եւ ընտրության իրավունքի պահանջով փողոց դուրս եկած կանանց քայլերթով:

Հայաստանի անկախության հռչակումից հետո, 1996 թվականին մարտի 8-ը հանվել էր պետական տոնացույցից` փոխարենը ապրիլի 7-ը հռչակվել էր Մայրության եւ գեղեցկության օր:

2001 թվականին, սակայն, ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը վերականգնվեց պետական տոնացույցում:

Այսօրվանից մինչեւ ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG