Մատչելիության հղումներ

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքի նոր կարգ է սահմանվել


Հայաստան -- Հայաստան - Սլովակիա ֆուտբոլային խաղից մի դրվագ, Երեւան, 8-ը հոկտեմբերի, 2010թ.
Հայաստան -- Հայաստան - Սլովակիա ֆուտբոլային խաղից մի դրվագ, Երեւան, 8-ը հոկտեմբերի, 2010թ.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարություն է տարածել որտեղ նշված է, որ մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

Հանդիպման 3-ից 7 հազար դրամ արժողությամբ տոմսերի վաճառքը սկսվել է մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում:

«Մեկ անձին տրվելու ոչ ավելի քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է», - նշված է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սա աննախադեպ կարգ է, եւ անգամ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ ֆեդերացիան սահմանափակումներ չէր նախատեսել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանի խոսքով, տոմսերի վաճառքի այս նոր կարգը ներդրվել է անվտանգության խնդիրներից ելնելով:

«Քանի որ հյուրերին իրենց առանձին տեղում տոմսերը հատկացված է լինելու մարզադաշտում, սա արվում է, որպեսզի հյուրերի ձեռքը տոմս չընկնի եւ խաղի ժամանակ մարզադաշտում ինչ-որ խնդիր չունենանք: Նախկինում չի սպասվել այդքան երկրպագու որեւէ այլ երկրից, դրա համար այն տեղերը, որը իրենց հատկացված են եղել, բավարարել են», - հավելեց ՀՖՖ-ի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ տոմսերը վաճառվելու են միայն Հայաստանի քաղաքացիների անձնագրեր ներկայացնելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG