Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մայրերին, տիկնանց, քույրերին ու դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ:

«Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ», - ասել է Սերժ Սարգսյանը` նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու եւ ընտրվելու իրավունք:
«Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում», - ասել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել. - «Սիրելի՛ կանայք, դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG