Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայկական կողմի դիրքորոշման «դրական» փոփոխություն է արձանագրում


Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում Երեւանի դիրքորոշումը աննշան, սակայն դրական տեղաշարժ է ապրել:

«Քանի որ մինչ օրս հայկական կողմի դիրքորոշումը ամբողջովին ապակառուցողական էր, այժմ հստակ տարբերություն է զգացվում, որը թեեւ աննշան է, սակայն կարելի է դրական գնահատել», - Trend գործակալության փոխանցմամբ այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` հավելելով, թե հայկական կողմի «ապակառուցողական» դիրքորոշումը շարունակվում էր մոտ մեկուկես տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG