Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի առաքելությունը մեկնում է Լիբիա` մինչ բախումներն այդ երկրում շարունակվում են


Քադաֆիի կողմնակիցները ռմբակոծում են Ռաս Լանուֆ քաղաքը

Քադաֆիի կողմնակիցները ռմբակոծում են Ռաս Լանուֆ քաղաքը

Միավորված ազգերի կազմակերպությունը Լիբիա է գործուղել իր ներկայացուցիչներին` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, մինչ երկրի նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի եւ ապստամբների միջեւ բախումները շարունակվում են:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հեռախոսազրույց է ունեցել Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսայի հետ եւ պահանջել է դադարեցնել քաղաքացիական անձանց դեմ ռազմական գործողությունները:

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը այսօր գրոհում են ապստամբների կողմից գրավված Ռաս Լանուֆ նավահանգիստը` մինչ այդ գրավելով Բին Ջաուադ քաղաքը:

Ականատեսների վկայությամբ, Քադաֆիի կողմնակիցները այսօր օդից ռմբակոծության են ենթարկել Ռաս Լանուֆը:

France 24 հեռուստատեսության հետ հարցազրույցում Քադաֆին հայտարարել է, որ Լիբիան Արեւմուտքի կարեւոր գործընկերն է Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG