Մատչելիության հղումներ

Նորից «ամեն ինչ կանանց համար»


Երեւանում բացվել է «Էկո կենտրոն» կազմակերպության նախաձեռնած «Ամեն ինչ կանանց համար» ցուցահանդեսը, որի շրջանակներում մոտ 85 կազմակերպութուններ ներկայացրել են ձեռքի աշխատանքներ` կանանց համար նախատեսված զարդեր, ասեղնագործություններ, շպարման պարագաներ եւ այլն: Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ:

Այս տարվա նորությունը շնիկների հագուստներն ու պարագաներն էին. առանձին տաղավարում ներկայացված էին հատուկ օծանելիք, սպասք եւ տարատեսակ աքսեսուարներ շնիկների համար:

Ցուցահանդեսին երկրորդ անգամ մասնակցում էր նաեւ «Վանա կատուների ֆոնդ»-ը` ներկայացնելով, բայց չվաճառելով վանա կատուներ:
XS
SM
MD
LG