Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանցի փորձագետի, Սոչիում «նախագահներն ընդհանրապես առաջ չեն գնացել»

Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը Սոչիում բանակցություններից հետո: 5-ը մարտի, 2011թ.

Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը Սոչիում բանակցություններից հետո: 5-ը մարտի, 2011թ.

Շաբաթ օրը Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի, մեծ կարեւորություն չունի:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում նախագահներն ընդհանրապես առաջ չեն գնացել: Պատերազմի հնարավորությունը օրակարգից չի հանվել», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Ֆելգենգաուերը:

Նրա խոսքով, փաստաթուղթում սոսկ արձանագրվում է, որ կողմերը «ձգտելու են խաղաղ լուծել բոլոր հարցերը», ու փաստորեն միակ հստակ կետը այդ փաստաթղթում «նման եռակողմ հանդիպումները շարունակելու պատրաստակամության մասին կետն է»:

Մինչդեռ, Ֆելգենգաուերի խոսքով, եթե իրական քայլ չձեռնարկվեն, «ռազմական գործողությունների վերասկսումը անխուսափելի է»: Ավելին` նա համոզված է, որ «լարվածությունը շփման գոտում չի թուլանալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG