Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը «Ժառանգություն»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՔԾ


«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վիճում է իրավապահների հետ: Երեւան, 3-ը մարտի, 2011թ.

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վիճում է իրավապահների հետ: Երեւան, 3-ը մարտի, 2011թ.

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պատրաստել են հաղորդում հանցագործության մասին, ոըն առաջիկա աշխատանքային օրը` մարտի 9-ին կներկայացնեն Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

Պատգամավորները պահանջում են քրեական գործ հարուցել մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այդ օրը, հիշեցնեմ, մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում քաշքշուկ էր տեղի ունեցել նրանց միացած խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ:

«Ժառանգություն»-ը հանցագործության մասին հաղորդման կրկնօրինակներ է հասցեագրում նաեւ մի շարք պաշտոնյաների ու միջազգային կազմակերպությունների:

«Իհարկե, օրինակներ կգնան նաեւ այլ անձանց, այլ պաշտոնյաների: Բացի այդ, մենք այս մասին նաեւ կտեղեկացնենք համապատասխան իրապապաշտպան միջազգային կառույցներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG