Մատչելիության հղումներ

Զեկույց. Հայաստանը զբոսաշրջության առումով զիջում է հարեւան երկրներին


Համաշխարհային տնտեսական ֆորումը մարտի 7-ին հրապարակել է «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցը։

Զեկույցում ներկայացված 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում է, նախորդ` 2009 թվականի զեկույցի համեմատ արձանագրելով 1 աստիճանի առաջընթաց:

Հայաստանի հարեւանները հիմնականում ավելի առաջատար դիրքերում են. Վրաստանը 73-րդ տեղում է, Ադրբեջանը 83, Թուրքիան` 50-րդ, Իրանը` 114 տեղում է:

Եվրոպական 42 երկրների շարքում Հայաստանը 40-րդն է։ Զեկույցում բերված ցուցակներից եվրոպական ընդամենը երկու երկիր Հայաստանից ավելի վատ ցուցանիշ ունեն` Բոսնիա եւ Հերցեգովինան ու Մոլդովան:

Զեկույցում ներկայացված ցանկում առաջին տեղերում են Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան եւ Սինգապուրը:

Յուրաքանչյուր երկրի ինդեքսը կազմվում է համադրելով մի շարք պայմաններ, այդ թվում` տվյալ երկրի օրենսդրությունը, շրջակա միջավայրի կայունությունը, ապահովությունը, առողջության ու հիգիենայի պահպանումը, ճամփորդության ու զբոսաշրջության առաջնահերթությունը, ավիացիոն ու ցամաքային տրանսպորտի ենթակառույցները, գները, բնությունը, մարդկային, մշակութային հարստությունը:

Զեկույցում նշվում է, որ միջազգային տնտեսական ճգնաժամի դժվարին շրջանից հետո զբոսաշրջության ոլորտը դանդաղորեն վերականգնվում է, 2010 թվականին ոլորտում արձանագրվել է 5-ից 6 տոկոսի աճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG