Մատչելիության հղումներ

Էստոնիայում խորհրդարանական ընտրություններ են


Էստոնիայում մարտի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Քվեարկությանը կարող են մասնակցել ավելի քան 900 հազար քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ընտրություներին չեն մասնակցի «մոխրագույն անձնագրերի» տերերը` ավելի քան 120 հազար բնակիչներ, ովքեր քաղաքացիություն չունեն: Դա հիմնականում բնակչության ռուսախոս հատվածն է:

Էստոնիայի խորհրդարանի 101 տեղերի համար պայքարում է 789 թեկնածու: Փորձագետները հաղթանակի մեծ հավանականություն են կանխատեսում իշխող` Բարեփոխումների կուսակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG