Մատչելիության հղումներ

Լիբիայի իշխանությունները ՄԱԿ-ին խնդրում են կասեցնել պատժամիջոցները


Լիբիայի իշխանությունները խնդրում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կասեցնել այդ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Լիբիայի արտգործնախարարության նամակում ասվում է, որ ցուցարարների նկատմամբ «միայն մի կաթիլ» բռնություն է կիրառվել:

Այս նամակը Լիբիայի իշխանությունների առաջին պաշտոնական արձագանքն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցած շաբաթավերջին սահմանված պատժամիջոցներին:

Իրավապաշտպանների տվյալներով` Լիբիայում անկարգությունների հետեւանքով արդեն հազարից ավելի մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG