Մատչելիության հղումներ

Սոչիի հանդիպումը շարունակվում է ոչ պաշտոնական ձեւաչափով


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.

Սոչիում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պաշտոնական մասը, եւ նրանց շփումները շարունակվում են ոչ պաշտոնական ձեւաչափով:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման պաշտոնական մասից հետո Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են Կրասնայի Պոլյանայի լեռնադահուկային լանջերից մեկի ստորոտում, որտեղ սուրճ են խմել, ապա ճոպանուղով վեր են բարձրացել: Մեդվեդեւը եւ Ալիեւը դահուկներով մի քանի անգամ վայրէջք են կատարել, Սարգսյանը ձնագնաց է վարել:

Այնուհետեւ երեք երկրների ղեկավարները շարունակել են հրատապ հարցերի քննարկումը աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG