Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավիաաղետի հետեւանքով վեց մարդ է զոհվել


Այսօր Ռուսաստանի Բելգորոդի մարզում Ан-148 օդանավ է վայր ընկել, զոհվել է վեց մարդ:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի վարչությունից, նախնական տվյալներով` հայտնաբերվել են օդանավի բոլոր վեց ուղեւորների մարմինները:

Օդանավը վայր է ընկել փորձնական թռիչքի ժամանակ:

Ըստ նույն աղբյուրի` ինքնաթիռը պետք է փոխանցվեր Մյանմային, եւ ուղեւորների թվում եղել են այդ երկրի առնվազն երկու քաղաքացիներ:

Ավիաաղետի փաստով քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հատկանիշներով:

Երկշարժիչ ռեակտիվ Ан-148 օդանավերով կարելի է իրականացնել թե' ուղեւորափոխադրումներ եւ թե' բեռնափոխադրումներ: Ուղեւորատար Ан-148-ը կարող է տեղափոխել մինչեւ 100 մարդու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG