Մատչելիության հղումներ

Սոչիում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Շաբաթ օրը Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, սկսվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` «կլոր սեղանի» շուրջ տեղական ժամանակով կեսօրից քիչ անց մեկնարկած պաշտոնական բանակցությունները կշարունակվեն ոչ պաշտոնական` «առանց փողկապների» ձեւաչափով: Նախատեսվում է նաեւ, որ նախագահները հրատապ հարցերը կքննարկեն աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:

Արդեն 8-րդ անգամ եռակողմ ձեւաչափով անցկացվող բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG