Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Լիբիա - Ընդդիմադիրները տանկի վրա` Աջդաբիա քաղաքի մոտակայքում, 2-ը մարտի, 2011թ.

Լիբիա - Ընդդիմադիրները տանկի վրա` Աջդաբիա քաղաքի մոտակայքում, 2-ը մարտի, 2011թ.

Լոնդոնում գործող Արտաքին քաղաքականության կենտրոնը ծավալուն զեկույց է հրապարակել, որում փորձում է վերլուծել Հայաստանում ստեղծված ներքաղաքական կացությունը: Զեկույցի հեղինակների համոզմամբ` բարեփոխումները Հայաստանում խիստ դանդաղ են ընթանում եւ ընդհանուր առմամբ կրում են կոսմետիկ բնույթ:

Վաղը Սոչիում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Արդյո՞ք այս հանդիպումը հնարավոր է ինչ-որ արմատական փոփոխություն բերի Ղարաբաղյան կարգավորման առումով:

Միջազգային հանրության ուշադրությունն էլ շարունակում է սեւեռված մնալ Լիբիայում ծավալվող իրադարձություններին: Այստեղ երկրի տարածքի մի մասը շարունակում են վերահսկել ընդդիմության կողմնակիցները, իսկ մայրաքաղաք Տրիպոլին Մուամար Քադաֆիի կողմնակիցների ձեռքում է:

Այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» հանդեսում, որը ներկայացնում են Հեղինե Բունիաթյանը, Ազա Բաբայանը եւ Արմեն Քոլոյանը: «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամազյանը:

XS
SM
MD
LG