Մատչելիության հղումներ

Կանանց գալիք տոնի առթիվ ՄԱԿ-ում նորից ցուցահանդես է բացվել


Դաֆինա Գերչեւա

Դաֆինա Գերչեւա

Կանանց տոնին ընդառաջ` ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է «Կրթության, գործնական ուսուցման, գիտության եւ տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար» թեմայով ցուցահանդես: Ցուցադրված են նկարիչներ Ֆլորա Բաղդասարյանի եւ Վլադիմիր Գրիգորյանի կտավները:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի ներկայացրած վիճակագրության համաձայն` աշխարհում իշխանության բոլոր երեք թեւերում ներգրաված կանայք կազմում են իշխանության ներկայացուցիչների միայն 17%-ը:

Հայաստանի առջեւ ծանրացած խնդիրների մասին խոսելիս Դաֆինա Գերչեւան առանձնացրեց երկու կարեւոր մարտահրավեր` ընտանեկան բռնությունը եւ կանանց թրաֆիկինգը:

XS
SM
MD
LG