Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների բողոքը մերժվել է


Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների բողոքը:

Փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը փետրվարի 14-ին ներկայացված բողոքով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բողոքը մերժվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից: Բողոքի մերժման որոշումը, Սուքիասյանի փաստաբանների տարածած հաղորդագրության համաձայն, դատախազության կողմից թվագրված է «27 օգոստոսի 2008 թ.»:

«Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն եւ օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում: Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց», - հայտարարում են Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը` ընդգծելով. - «Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին եւ արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG