Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը եւ «Տաշիր» գրուպի նախագահը օրեր առաջ համաձայնագիր են ստորագրել ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման եւ մի շարք այլ ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Թեւե Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող այգու մասին համաձայագրում ոչինչ չի նշվում, բայց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները վստահ են, որ տողատակում նկատի է առնված նաեւ այս տարածքը:

Դեռ անցած տարվա սեպտեմբերին, երբ քաղաքապետարանը հրապարակեց Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այդ այգում շինարարության թույլտվությունը, տարածքի բնակիչները, բնապահպան ակտիվիստներ եւ հասարակական մի շարք կազմակերպություններ խիստ դեմ արտահայտվեցին:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը վստահեցնում է, որ միշտ ուշադրության կենտրոնում եմ պահում այգին, եւ շուտով այնտեղ են վերադառնալու նոր ակցիաներով:

XS
SM
MD
LG