Մատչելիության հղումներ

Դինքի սպանության մասին գրքի հեղինակը հետապնդվում է «Էրգենեկոն»-ի գործով


Թուրքական Milliyet պարբերականի թղթակից Նեդիմ Շեները, ով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին գրքի համար Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից ճանաչվել է Աշխարհում խոսքի ազատության հերոս, հայտնվել է «Էրգենեկոն» խմբավորման գործով հետապնդվող լրագրողների թվում:

«Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` դատախազությունը Շեների կալանքի սանկցիա է տվել:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ տվյալ գործով հետապնդումների նոր ալիքը առնչվում է եւս առնվազն 6 լրագրողների, մի ճանաչված ակադեմիկոսի եւ անվտանգության մարմինների մի պաշտոնաթող ղեկավարի:

Շեները հայտնի է «Էրգենեկոն»-ի գործով հետաքննության նկատմամբ քննադատական վերաբերմունքով:

Անցած ամիս, երբ այս գործով ձերբակալվեցին Թուրքիայում ժողովրդականություն վայելող odatv.com կայքէջի երեք լրագրողներ, Շեները գրել է. - «Ինձ ասում են, որ այժմ իմ հերթն է... Սարսափելի է: Արդյո՞ք բանտն է դարձել ճշմարտությունն ասողների եւ իրենց ձայնը բարձրացնողների տեղը»:

«Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» վերնագրված գրքում թուքր լրագրողը մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել, որոնք մատնացույց են անում անվտանգության ուժերի առնչությունը կամ անգործությունը «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը կանխարգելելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG