Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ռազմական արդյունաբերության նոր ձեռնարկություն է բացվել


Ադրբեջանում այսօր բացվել է ռազմական արդյունաբերության նախարարության «Շարղ» միավորման AZAD Systems Co նոր ձեռնարկությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Ալիեւին հայտնել է, մասնավորապես, որ ձեռնարկության արդի տեխնոլոգիական սարքավորումները թույլ են տալիս ստանալ բարձրորակ արտադրանք:

Ադրբեջանական աղբյուրները չեն մանրամասնում, թե կոնկրետ ի՞նչ է արտադրում Բուզովնա ավանում տեղակայված այս ձեռնարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG