Մատչելիության հղումներ

Թուրքիայում առաջին անգամ հայը պետական պաշտոն կզբաղեցնի


Թուրքիայում առաջին անգամ պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորություն է ընձեռվում երկրի հայազգի քաղաքացուն:

Yeni Safak պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի պետնախարար, Եվրամիության հետ երկրի գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտնել է, որ հայազգի Լեո Սուրեն Հալեպլին իրավունք է ձեռք բերել աշխատելու պետական ապարատում` Եվրամիության գործերով գլխավոր քարտուղարությունում:

«Թուրքական կառավարությունը խախտեց եւս մեկ տաբու», - փաստում է Yeni Safak-ը:

Թուրքական հանրապետության պատմության մոտ ինը տասնամյակների ընթացքում երկրի հայկական եւ հունական ծագում ունեցող քաղաքացիները պետական պաշտոններ զբաղեցնելու, սպաներ դառնալու հնարավորություն չեն ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG