Մատչելիության հղումներ

Միջադեպ իրավապահների եւ «Ժառանգության» պատգամավորների միջեւ


Հայաստանի կառավարության շենքի դիմաց, որտեղ այսօր բողոքի ակցիա էր անցկացվում ընդդեմ Երեւանում փողոցային առեւտուրը արգելելու որոշման, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ:

Ոստիկանները քաշքշեցին ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներ
Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, վատացավ նույն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը:

Բախշյանի համար շտապ բուժօգնություն կանչվեց, ապա նրան ավտոմեքենայով տեղափոխեցին Հանրապետության հրապարակից:

Իրավապահները նաեւ բերման ենթարկեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG